Telcell-ը իր հաճախորդներին առավել հարմարավետություն ապահովելու նպատակով հնարավորություն է ստեղծել տերմինալների միջոցով ոչ միայն վճարում կատարել, այլև կանխիկ դրամ ստանալ:
Այդ նպատակով «Հայմամուլի» ավելի քան 60 կրպակներում տեղադրվել են կանխիկ դրամ տրամադրող տերմինալներ, որոնց միջոցով հնարավոր է կանխիկացնել տարբեր օպերատորներից փոխանցված գումարներ, ինչպես օրինակ՝ բուքմեյքերական ընկերությունների տրամադրած շահումային գումարները:
Այսուհետ հաճախորդներն իրենց շահումները ստանալու համար այլևս ստիպված չեն լինի այցելել բուքմեյքերական ընկերությունների գրասենյակներ, այլ կարող են դրանք պարզապես ստանալ «Հայմամուլի» կրպակներում տեղադրված Telcell տերմինալներից:
Ստորև ներկայացված են «Հայմամուլի» կրպակներում տեղադրված տերմինալների հասցեները, որոնց ցանկը շարունակաբար ընդլայնվում է:
